Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց

am es
ara-babloyanin-mexadranq-arajadrvec

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբանը։ Մեղադրանքը 2 հոդվածներով է ՝ իշխանության յուրացում ու պաշտոնական կեղծիք։

 

Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ էր ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

Լրահոս

Նմանատիպ նորություններ