Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Առաջիկայում պատերազմի կանխատեսման համար հիմքեր չկան. ՊՆ խոսնակ

am ru
arajikayoum-paterazmi-kanxatesman-hamar-himqer-ckan-pn-xosnak

Ոչ մի բանի հավանականություն չեմ բացառում, բայց արտառոց կանխատեսումների համար նախադրյալներ չեմ տեսնում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով շփման գծում հակառակորդի կողմից կուտակումներին:

«Ոչինչ չեմ բացառում, աշխարհի ցանկացած կետում ժամանակակից պատերազմները երբեմն անակնկալ են լինում: Բայց առաջիկայում նման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ապրիլյան պատերազմը քննող խորհրդարանական հանձնաժողովի գործունեության մասին խոսելիս Հովհաննիսյանը նշեց, որ ՊՆ-ն իր մասնակցությունը կունենա հասարակության, իշխանության պահանջներին, եթե վերլուծությունների կարիք լինի ՊՆ-ն դրանք կտրամադրի:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ