Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր

am
arajin-angam-vanacoroum-kanckacven-ereani-orer

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-26-ը կանցկացվի «Երևանի օրերը Վանաձորում» ծրագիրը: Հոկտեմբերի 26-ին Վանաձորը կնշի քաղաքի տոնը:

  • ❗️Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Երևանի կամերային թատրոնի «Շոու համար 3» ներկայացումը (հեղինակ և բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արա Երնջակյան):
  • ❗️Հոկտեմբերի 25 -ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական կամերգային նվագախումբը դասական երաժշտության հետաքրքիր ծրագրով հանդես կգա Վանաձորի Կզարթմյանի անվան համերգային դահլիճում (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
  • ❗️Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Երևանի օրերը Վանաձորում» կեզրափակվեն «Հայքի» հրապարակում: Այդ օրը Վանաձորը նշելու է նաև քաղաքի տոնը: Բացօթյա գալա-համերգին ելույթ կունենան Արամ mp3, «Գաթա բենդը»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ