Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Առաջին ատյանի դատարանը Վերաքննիչի պահանջով պետք է ՍԴ դիմումը հետ վերցնի. Քոչարյանի գործով դատախազ

am
arajin-atyani-datarane-veraqnnici-pahanjov-petq-e-sd-dimoume-het-vercni-qocaryani-gorcov-dataxaz

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները և Սահմանադրական դատարանի դիմումը հետ վերցնի:  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների բողոքների վերաբերյալ Վերաքննիչ որոշումը հրապարակելուց հետո այս մասին ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

«Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի որոշման պահանջները և ՍԴ դիմումը հետ վերցնի: Դատարանն իր լիազորությունների սահմաններում պարտավոր է կատարել վերադաս ատյանի պահանջները»,- ասաց Պետրոսյանը:

Հարցին, թե կոնկրետ երբ է կալանավորվելու Քոչարյանը, Պետրոսյանը ասաց, որ դատարանը հրապարակել է դատական ակտի եզրափակիչ մասը և դատական ակտի կատարումը հանձնարարվել է Ոստիկանությանը և իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել որոշման կատարումը: 

Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բավարարել մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների բողոքները:

Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը ի նշան բողոքի չեն մասնակցել դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը նախորդ դատական նիստում թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ