Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում առաջացած խնդիրները լուծվել են. ԿԳՆ խոսնակ

am
arajin-dasarancineri-arcanc-hertagrman-hamakargoum-arajacac-pndirnere-loucvel-en-kgn-xosnak

Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

Ավելի վաղ Կժդրյանը տեղեկացրել էր, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:

«Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են: Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք: Պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետևել ՀՀ ԿԳՆ էջին»,- հայտնել էր նա:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առցանց համակարգի պիլոտային ծրագիրը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ