Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Առաջնորդ, ում աշխարհը երկար կհիշի. այսօր Մարգարեթ Թետչերի ծննդյան օրն է

am ru
arajnord--oum-asxarhe-erkar-khisi-aysor-margaret-tetceri-cnndyan-orn-e

Այսօր Մարգարետ Թետչերի ծննդյան օրն է: Նպարավաճառի և դերձակուհու ոչ հարուստ ընտանիքում աղջկա, որմ վիճակված էր դառնալ Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը և ստանալ «Երկաթե տիկին» անունը:

Մարգարեթին իր կարիերան ստեղծելու և ստանձնած գործում հաջողելու համար շատ են օգնել հայր խրատները, որ դեռևս մանկության տարիներից դստերը սովորեցրել է անկախ լինել ու չնմանվել բոլորին, երբեք չդադարել աշխատել, երբեք հունից դուրս չգալ, երբեք բարձրաձայն չխոսել սեփական անհաջողությունների մասին. «Անկախներն են ղեկավարում, երբեք մի գնա ամբոխի հետևից, այլ ամբոխին տար քո հետևից»: Խորաթափանցությունն ու նպատակասլացությունն օգնեցին Մարգարեթին դառնալ անգլիական առաջնորդ ու մնալ պատմության էջերում որպես 20-րդ դարի անգերազանցելի կանանցից մեկը:

Ստորև ներկայացնում ենք Թետչերի մտքերից.

  1. Եթե նրանք, ովքեր ինձ քննադատում են, տեսնեին, թե ինչպես եմ քայլում ալիքների միջով, կասեին` դա այն պատճառով է, որ նա չի կարողանում լողալ:
  2. Պարտադիր չէ զրուցակցի հետ համաձայնվել, որպեսզի նրա հետ ընդհանուր լեզու գտնես:
  3. Պետք է լավ ուսումնասիրել թշնամուն, որպեսզի մի օր նրան հնարավոր լինի ընկեր դարձնել:
  4. Անվճար պանիր միայն թակարդում է լինում:
  5. Եթե ուժեղ բնավորություն է դրևորում կինը, նրան «լիրբ» են անվանում, իսկ եթե ուժեղ բնավորություն է դրսևորում տղամարդը, ասում են՝ «հիանալի տղամարդ է»:
  6. Այսօր կինն ինքնադրսևորման հազարավոր հնարավորություններ ունի, որոշ կանայք նույնիսկ երկրներ են կառավարում, սակայն եթե անկեղծ լինենք, կանանց փոքրիկ պայուսակն ավելի շատ է սազում, քան՝ սվինը:
  7. Հզոր լինելն իսկական լեդի լինելու պես մի բան է։ Եթե դուք ստիպված եք մարդկանց հիշեցնել, որ լեդի եք, ուրեմն դուք հաստատ լեդի չեք։
Լրահոս

Նմանատիպ նորություններ