Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընտրվել է Պոլսո Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ

am
aram-arqepiskopos-atesyann-entrvel-e-polso-patriarqarani-kronakan-joxovi-atenapet

Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Ինչպես տեղեկացնում են պատրիարքարանից, որոշում է կայացվել Կրոնական ժողովի ատենապետ ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, սակայն քանի որ հուլիսի 4-ին նա ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, ատենապետի պաշտոնը թափուր էր մնացել:

Տեղապաշի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Վերջինիս գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է Նախաձեռնող խումբ, որն էլ իրականացնելու է նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները:

Պոլսո Հայոց գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մահացել էր 2019 թվականի մարտին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ