Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից

am en ru
aram-simonyane-hrajarakan-e-tvel-eph-rektori-pastonic

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել:

Սիմոնյանն այս մասին հայտնել է գիտխորհրդի նիստի ժամանակ:

 

ԵՊՀ արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Ստորև ներկայացնում ենք Սիմոնյանի կենսագրությունը. 

Կրթությունը
1977 - 1981 թթ. Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտի ասպիրանտուրա
1972 - 1977 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
1961 - 1972 թթ. միջնակարգ դպրոց

Աշխատանքային փորձը
2008 թ-ի հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
2006 թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
2006 թ-ի մայիսից ԵՊՀ ռեկտոր
2000 - 2006 թթ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2005 թ-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում
1995 - 2000 թթ. ԵՊՀ ուսումնական վարչության պետ
1986 - 2000 թթ. ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
2000 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն
1993 - 1995 թթ. ԵՊՀ գիտքարտուղար
1983 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն
1981 - 1983 թթ. ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ` կրտսեր գիտաշխատող, այնուհետև` գիտաշխատող

Գիտական գործունեությունը
Հեղինակ է ութ տասնյակ գիտական աշխատանքների, որոնցից երեքը մենագրություններ են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին` մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է վեց թեկնածուական ատենախոսություն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ,որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ: 

Լեզուները
Հայերեն, ռուսերեն, անգլերեն 

Կուսակցական պատկանելիությունը
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ

Պետական պարգեւները և կոչումներ
2016 թ., «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
2014 թ., ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
2009 թ., Մովսես խորենացի մեդալ

Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երկու դուստր

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ