Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ փակման եզրին. ի՞նչ է կատարվել

aram-xacatryani-anvan-mijazgayin-mrcouyte-pakman-ezrin-inc-e-katarvel

Այս տարի հունիսի 6-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, պետք է մեկնարկեր կոմպազիտորի անունը կրող միջազգային 15-րդ մրցույթը։ Սակայն մրցույթի անցկացումը դեռևս մնում է օդում առկախ:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ այս տարի մշակույթի նախարարությունը կտրուկ կրճատել է իրենց հատկացվող պետական ֆինանսավորումը, և վերջին պահին մրցույթի կազմակերպիչները հայտնվել են անելանելի վիճակում:

«Ներկայումս փորձում ենք ֆինանսական խնդիրները լուծել, և դեռ պարզ չէ՝ մրցույթը կկայանա՞, թե՞ ոչ: Եթե ֆինանսական հարցերին լուծում գտնենք, ապա մրցույթը կանցկացվի»,- ասաց նա՝ հայտնելով, որ այս տարին հոբելյանական է մրցույթի համար։ 

Նշենք, որ մրցույթը նախաձեռնվել էր 2003 թվականին և նվիրված էր մեծ կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին: Այս տարիներին մրցույթի շնորհիվ ի հայտ են եկել  մի խումբ տաղանդավոր երաժիշտեր, ովքեր այսօր ճաշակ են թելադրում դասական երաժշտության ոլորտում:

Ստացվում է, երբ ամիսներ առաջ նոր իշխանությունները խոստանում էին, որ մշակույթի նախարարության փակումը որևէ կերպ չի անդրադառնա մշակութային ծրագրերի իրականացման վրա, անկեղծ չէին: Սույն օրինակով համոզվում ենք, որ «հեղափոխական» իշխանությունների գործելաոճի արդյունքում հարվածի տակ են հայտնվել այնպիսի ծրագրեր, որոնք մեր երկրի անունը լսելի էին դարձնում աշխարհի տարբեր ծայրերում և նպաստում Հայաստանում մշակույթի զարգացմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ