Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արևաշող ժպիտներ» խորագրով համերգը

am
aram-xacatryani-toun-tangaranoum-texi-kounena-areasox-jpitner-xoragrov-hamerge

 

Ս. թ. հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա տեսողության խանգարումներ ունեցող երեխաների «Արևաշող ժպիտներ» խորագիրը կրող համերգը: Ելույթ կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» (որը գործում է Ն. Տիգրանյանի անվան ՏԽՈՒԵ թիվ 14 հատուկ դպրոցում) երգչախմբերը: 

Գեղարվեստական ղեկավար՝ Վարդուհի Խաչատրյան:

Ողջույնի խոսքով հանդես կգան «Արևիկ» անսամբլը, Էդգար Խաչատրյանը, կոնսերվատորիայի դասախոս Անահիտ Գրիգորյանը:

Մուտքն ազատ է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ