Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Առանց պատ բնակարանում ո՞նց ապրենք. ԱՊՊԱ-ն ուշացնում է փոխհատուցումը (տեսանյութ)

am
aranc-pat-bnakaranoum-onc-aprenq-appa-n-ousacnoum-e-poxhatoucoume-tesanyout

Կառավարության շենքի մոտ տարբեր հարցերով հավաքված ՀՀ քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցեց բողոքավորներից մի քանիսի հետ:

Բողոքի ակցիայի մասնակից Երևանի Սարի թաղի բնակիչ Հրաչյա Սարգսի Մարտիրոսյանի տան պատը փլվել է՝ մեքենայի ինքնավթարի հետևանքով:

Մարտիրոսյանն իր կնոջ հետ այսօր եկել է կառավարության շենքի մոտ, որպեսզի անձամբ հանդիպի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կամ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հետ՝ բնակարանի պատի վերակառուցման աշխատանքները արագացնելու խնդրանքով, քանի որ ապահովագրական ընկերությունը շարունակաբար երկարաձգում է այդ գործընթացը:

Սակայն Մարտիրոսյանին չհաջողվեց հանդիպել թե՛ մեկին, թե՛ մյուսին, երկուսն էլ քարոզարաշավի մեջ են:

«Հնարավո՞ր է այս եղանակին ապրել առանց պատ բնակարանում",-հարց է հնչեցնում Մարտիրոսյանն ու հավելում.

« «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պետք է չորեքշաբթի օրը փոխհատուցեր գումարը, բայց հիմա էլ ասում են՝ դեկտեմբերի 5-ին: Եթե մեքենա վնասված լիներ, կարող էինք մինչև 3 ամիս էլ սպասել, բայց առանց պատ բնակարանում ո՞նց ապրենք: Պատերազմի վետերան եմ, աշխատել եմ ամբողջ կյանքում, հիմա էլ թոշակառու եմ: Մենք ի վիճակի չենք այդ պատը կառուցելու: Ահագին ապրանք է մնացել փլատակների տակ, եկան նկարեցին, հիմա էլ ասում են՝ ապրանքների ՀԴՄ կտրոնները ցույց տվեք, որ իմանանքч ինչքան պետք է վարձահատույց լինենք: Ո՞վ է 4-5 տարի ՀԴՄ կտրոն պահում»,-բողոքեց քաղաքացին:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ