«Արարատ Արմենիա»-ն վաղվա խաղում նույնպես փորձելու է հաղթանակի հասնել. Վարդան Մինասյան

am en es ru
ararat-armenia-n-vaxva-xaxoum-nouynpes-porcelou-e-haxtanaki-hasnel-vardan-minasyan

 Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ»-ի դեմ օգոստոսի 29-ին կայանալիք պատասխան խաղում Երևանի «Արարատ Արմենիա»-ն չի բավարարվելու ոչ-ոքով և փորձելու է կրկին հաղթանակի հասնել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Լյուքսեմբուրգում կայանալիք խաղից առաջ կայացած ասուլիսում նշեց  «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: 

«Մենք չենք բավարարվելու ոչ-ոքիով, պաշտպանությունում ագրեսիվ ենք լինելու և փորձելու ենք հաղթանակի հասնել: Ես նախորդ խաղից առաջ ասել էի, որ պետք է մրցակցին գնդակով ազատ տարածություն չտանք: Ես չեմ նշել որ մրցակիցը ֆավորիտ է, այլ ասել եմ, որ նրանք ավելի շատ փորձ ունեն եվրագավաթներում և նախորդ տարի խաղացել են Եվրոպա լիգայի որակավորման փուլում: Հիմա շանսերը գնահատում եմ 50/50»,- ասաց Մինասյանը: 

Միաժամանակ, նա նշեց, որ թիմի ֆիզիկական վիճակից դժգոհ չէ: 

Անդրադառնալով վաղվա խաղի կարևորությանը, որում հաջողության դեպքում «Արարատ Արմենիա»-ն դուրս կգա ԵԼ խմբային փուլ, Մինասյանն ասաց. «Չեմ ցանկանում այս խաղը համեմատել հավաքականի հետ Իռլանդիայի դեմ անցկացրած խաղի հետ: Այսպիսի խաղերում ոչ թե պետք է ավելի շատ մոտիվացնել, այլ փորձել մի փոքր թուլացնել խաղացողներին, որպեսզի նրանք չափից ավելի պատասխանատվություն չվերցնեն իրենց վրա: Դա կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ»,- ասաց Վարդան Մինասյանը: 

Այս թիմերի առաջին խաղում, որը տեղի է ունեցել նախորդ շաբաթ Երևանում, «Արարատ Արմենիա»-ն հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ