Արարատ-Արմենիան առաջնությունը հաղթանակով սկսեց

ararat-armenian-arajnoutyoune-haxtanakov-sksec


Երեկ տեղի ունեցավ Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն <<Արարատ-Արմենիայի>>՝ 2019-2020 թթ. Հայաստանի բարձրագույն  խմբի անդրանիկ հանդիպումը։ <<Արարատ֊Արմենիան>> տանը  հյուընկալել էր <<Գանձասար֊Կապանին>>։ 

Եվրոպա լիգայի պատասխան խաղից առաջ Վարդան Մինասյանի թիմին հարկավոր էր հաղթանակ, որպեսզի պահպաներ հաղթական ոգին և Վրաստան մեկնելուց առաջ հոգեբանապես ամուր լիներ։ Այս խաղը հեշտ չտրվեց Մինասյանի սաներին։ Բայց Հայաստանի չեմպիոնները կարողացան ֆանտաստիկ քամբեք իրականացնել. 72-րդ րոպեի դրությամբ պարտվելով՝ թիմը կարողացավ խաղավերջում 3 գնդակ ուղարկել  կապանցիների դարպասը ։ 

30'0-1Վասպուրակ Մինասյան 

73' 1-1Լիմա 

84 2-1Օգանա 

89' 3-1Պետրոս Ավետիսյան 

Սա <<Արարատ-Արմենիան>> է, այս թիմը կերտում է գեղեցիկ հաղթանակներ։ Մեր ակումբից նույնը  սպասում ենք Վրաստանում <<Սաբուրթալոյի>> դեմ պատասխան խաղում։ 

jsj

Լրահոս

Նմանատիպ նորություններ