Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Արարատ-Արմենիան Եվրոպա լիգայի 3-րդ փուլում է

ararat-armenian-evropa-ligayi-3-rd-pouloum-e

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» շարունակում է իր փայլուն մրցելույթները Եվրոպա լիգայի որակավորման փուլում։ Առաջին խաղում՝ երևանյան հանդիպման ժամանակ,  հաղթելով Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլնին»՝ մեր ակումբը մեկնել էր Ջիբրալթար՝ դե յուրե ամրագրելու վերջնական հաջողությունը։ Ջիբրալթարում կայացած խաղը կրկին ավարտվեց Մինասյանի գլխավորած թիմի հաղթանակով ՝1-2 հաշվով։

 

Թիմերը դուրս էին եկել խաղադաշտ հետևյալ մեկնարկային կազմով՝

 

«Լինկոլն Ռեդ Իմփս» – 1. Սոլեր, 3. Յոզեփ Չիպոլինա, 6. Լոպես, 14. Ռոյ Չիպոլինա (ա), 16. Տոսկանո, 12. Ալբարասին, 20. Կատարուսոլո, 77. Լինկոլն, 10. Էրնանդես, 29. Գոմես, 9. Արանդա

 

«Արարատ-Արմենիա» – 44. Չուպիչ, 20. Աչենտե, 15. Գուզ (ա), 6. Մենզես, 6. Պաշով, 63. Կոդջո, 67. Անտոնով, 17. Սանոգո, 27. Նարսնիխ, 77. Ավետիսյան, 99. Օգանա

 

Այս խաղում իր հաշվին դուբլ գրանցեց արարտցիներից Լուիս Օգանան, որին առաջին խաղակեսի վերջում օգնեց աչքի ընկնել մեր թիմի մյուս լեգիոները՝ Զաքարիա Սանոգոն, իսկ երկրորդ գոլի համահեղինակը դարձավ Նարսինգը։

 

«Լինկոլնի» ֆուտբոլիստներին հաջողվեց 74-րդ րոպեին Անթոնի Հերնանդեսի ջանքերով կրճատել հաշվի տարբերությունը, դրանից բացի Ջիբրալթարը ներկայացնող ակումբը մի քանի գոլային պահեր ստեղծեց մեր թիմի դարպասի մոտ, բայց թե՛ դարպասապահ Չուպիչը, թե՛ պաշտպանները հիանալի դրսևորվեցին այդ դրվագներում:

 

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա «Փյունիկի» և «Ալաշկերտի»  ռեկորդը՝ Եվրագավաթում հասնելով մինչև 3-րդ փուլ։ Մեծ ոգևորություն կա ֆուտբոլիստների և երկրպագուների մոտ այս ռեկորրդը գերազանցելու և հայկական ֆուտբոլի պատմության մեջ  մի նոր էջ բացելու և հայկական ակումբային ֆուտբոլը կրկին արթնացնելու համար։

 

«Արարատ-Արմենիան» 3-րդ փուլում հավանաբար կմրցի Վրաստանի չեմպիոնի հետ:

Բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր է հաղթնակ տանել այս մրցակցի հանդեպ: Սպասենք հայ֊-վրացական գեղեցիկ դիմակայության, որը կկայանան Երևանում և Թբիլիսիում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ