Արարատ-Արմենիան մոտենում է հայկական ֆուտբոլի բաղձալի պահին

ararat-armenian-motenoum-e-haykakan-foutboli-baxcali-pahin

Այս օրերին հայկական ակումբային ֆուտբոլում իսկական տոն է։ Ինչպես հայտնի է,  Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս է եկել ԵԼ-ի չորրորդ փուլ (Play-off): Մեր ակումբին ընդամենը մեկ քայլ է բաժանում խմբային փուլից, որն աննախադեպ  կդառնա հայկական ֆուտբոլի ողջ պատմության մեջ։

Հիշեցնենք, որ մեր չեմպիոնը մրցում է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դուդելաժի» հետ, որին տեղի ունեցած առաջին խաղում սեփական հարկի տակ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, կարողացավ 2-1 հաշվով հաղթել:

«Արարատ-Արմենիան» իր հաղթանակով հայկական ֆուտբոլը նոր մակարդակի կբարձրացնի, իսկ նշաձողին, վստահ եմ, ժամանակի ընթացքում կփորձեն հասնել հայկական այլ ակումբներ ևսՓյունիկ», «Լոռի», «Ալաշկերտ», «Ուրարտու»…)։ Արարատ ասելով բոլորս նախ  պատկերացնում ենք մեր սուրբ լեռը, ապա լեգենդար Արարատ-73-ը՝ հայկական ֆուտբոլի պարծանքը: Իսկ պատմությունը, ինչպես հայտնի է, կրկնվելու յուրահատկություն ունի:

Կարծես թե «Արարատ» անվանումը կրող ակումբը այժմ՝ մեր օրերում, ևս հաղթող է և փորձում է առաջ տանել ազգային ֆուտբոլը։

Այսօր բոլորս պետք է միահամուռ կերպով աջակցենք մեր ակումբին, լինենք «Արարատ-Արմենիայի» կողքին, քանի որ հայկական ֆուտբոլի երազանքներից մեկը հենց Վարդան Մինասյանի և իր սաների ձեռքերում է։

 

Առա՛ջ, «Արարարտ-Արմենիա»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ