Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ

am es
ararat-grigoryane-nsanakvec-vayoc-cori-marzpet

Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանը  նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 31-ի նիստում:

Գրիգորյանը նշեց, որ ծանոթ է մարզի խնդիրներին և վստահ է, որ կիրականացնի կառավարության ծրագրերն, ու դրանցով էլ ավելի կբարելավվի մարզի բնակիչների կյանքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արարատ Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթեց հաջողություններ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ