Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Արարատ Միրզոյանը պատվո մեդալներ և պատվոգրեր է հանձնել Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների

am es
ararat-mirzoyane-patvo-medalner-e-patvogrer-e-hancnel-italiayi-xorhrdarani-mi-xoumb-patgamavorneri

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ նախագահի Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումից: 

«Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում մասնակցեցի նաեւ Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար պատվո մեդալներ և պատվոգրեր հանձնեցի Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների»,- գրել է Միրզոյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ