Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հաագա

am
ararat-mirzoyani-glxavorac-patvirakoutyoune-meknel-e-haaga

Հոկտեմբերի 9-ին Հաագայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նիդեռլանդների Թագավորություն՝ Սենատի նախագահ Անթոնի Բրույնի հրավերով:

Այս մասին տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից: 

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ), ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ), ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ), ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ), ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ): 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ