Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արարատ քաղաքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է. տուժածներ չկան

am
ararat-qaxaqoum-brnkvac-xosor-hrdehe-marvel-e-toujacner-ckan

 Օգոստոսի 13-ին, ժամը 14:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ցեմենտի գործարանի մոտակայքում գտնվող ամառանոցում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 17:16-ին:

Այրվել են մոտ 1 հա խոտածածկույթ, ամառանոցի շինության տանիքը՝ 9 քմ, տնտեսական իրեր, հարակից գոմի տանիքը՝ 3 քմ և ջերմահարվել՝ 60 պտղատու ծառ, 80 խաղողի վազ: Այրվել է նաև հարակից ամառանոցի շինության տանիքը՝ մոտ 2 քմ, ջերմահարվել՝ 5 պտղատու ծառ և 10 խաղողի վազ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ