Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

«Արարատ. Սրբազան լեռը» բացառիկ ցուցահանդեսը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում (տեսանյութ/լուսանկարներ)

am es
ararat-srbazan-lere-bacarik-coucahandese-hayastani-azgayin-patkerasrahoum-tesanyout-lousankarner

«Արարատ. Սրբազան լեռը» խորագրով բացառիկ ցուցահանդեսն այսօր իր դռները բացեց արվեստասեր հասարակության առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսում ընդգրկված են թանգարանի հավաքածուի մաս կազմող հայ դասական և ժամանակակից նկարիչների՝ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադևոսյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հովհաննես Զարդարյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Գրիգոր Խանջյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Մարտին Պետրոսյանի, Ռուբեն Գրիգորյանի և այլոց 37 գեղանկարչական և 10 գրաֆիկական աշխատանքներ, որոնց մեծամասնությունը ցուցադրվում է առաջին անգամ։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի Արման Ծատուրյանի խոսքով՝ այսօր հատկանշական օր է, որովհետև ցուցահանդեսը բացվեց հենց Խաչատուր Աբովյանի ծննդյան օրը, ով առաջիններից էր, որ ոտք դրեց Արարատի՝ սուրբ լեռան վրա:

Ցուցահանդեսի բացմանը «Արարատ. Սրբազան լեռը» ցուցահանդեսի և դրա կարևորության մասին խոսեցին նաև ցուցահանդեսի համադրող Քնարիկ Ավետիսյանը և «Ավրորա» ֆորումի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Նշենք, որ ցուցահանդեսը տեղի է ունենում «Ավրորա» ֆորումի շրջանակներում:

 

Ավելին՝ տեսանյութում:

Գոհար Մակարյան

Էմմա Հովսեփյան


 

Լրահոս

Նմանատիպ նորություններ