Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Հնդիկների ներմուծվան «գյուտը» հեղափոխականներինը չէ, այն սկսվել է նախկիններից

araric-joxovrdic-ouzoum-en-qaosi-eakner-sarqel

Ներկայացնում ենք գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ մեր հարցազրույցի շարունակությունը.

Մաս 5-րդ

Նախորդը` Մաս 1, Մաս 2-րդ, Մաս 3-րդ. Մաս 4-րդ

-Տիկին Լիա, Դուք խիստ մտահոգ եք երկրում առկա իրավիճակից, մինչդեռ երիտասարդ իշխանավորներն ասում են` ամեն ինչ լավ է ու իրենք էլ եկել են, որ կոռուպցիայից մաքրենք երկիրը: Գուցեև կհաջողե՞ն:

-Թատրոնը լավ բան է, երբ մնում է պրոֆեսիոնալ մշակութային պատերի ներքո։ Հանդիսատեսը ուրախանում է, տխրում, ծափահարում և միտքն ու ոգին հարստացրած այս արվեստի կոթողով՝ վերադառնում է տուն։ Իր օջախը, ուր իրական կյանք է, իրական սեր և իրական խնդիրներ, որ պետք է իրապես լուծի նա՝ ինքը, նաև հետևություն անելով տեսածից կամ ընթերցածից։ Սակայն երբ բեմահարթակի է վերածվում ողջ երկիրդ, իսկ արքաների ու հերոսների դերակատարությունն են ստանձնում հավաբուն կառուցելու փորձ չունեցող, խրամատ փորելու ու ոսոխի ուղղությամբ կրակելու խիզախությունը չունեցող մամայի բալա՝ անգետիկները, սա արվեստ չէ, այլ վտանգաբեր համազգային շիզոֆրենիա։ Ցանկացած իրական հեղափոխություն՝ XVIII դարի Ֆրանսիայի Մեծ հեղափոխությունը դա լիներ, թե Ռուսաստանի XX դարի Հոկտեմբերյան հեղափոխությունը` հռչակվել է հանուն արդարության։ Եվ առաջին ակնհայտը, որ հնչել ու ամրապնդվել է՝ բանավոր ու գրավոր, դա «պարոն» բառի մերժումն էր, որին փոխարինեց «ընկեր»-ով դիմելը։ Ամեն ֆրանսիացու համար ընկեր էին Ռոբեսպիերը, Մարատն ու Դանտոնը, ամեն ռուսի կամ հայի համար՝ ընկեր էին Լենինը, Աղասի Խանջյանն ու Ալեքսանդր Մյասնիկյանը։ Այդ հեղափոխությունների արդյունքում մերժվեցին ոչ թե կոնկրետ մարդիկ, այլ հակազգային համակարգային տեսակները․ վաշխառուները, դալալները, պոռնկության որճերի տերերը։ Ահա եկավ մեր «թավշյա հեղափոխությունը», ու պարզվեց, որ զիմզիմովները ու բազազները մնացին իրենց կարգավիճակում և արտոնություններով հանդերձ, իսկ «պարոն» ասվածը մնաց անփոփոխ։ Եթե պարոն Սարգսյանին փոխարնել է պարոն Փաշինյանը, տիկին Նաղդալյանին փոխարինելու է տիկին Նազարյանը, ապա ես «հեղափոխական» տարբերությունը չեմ տեսնում։ Մանավանդ որ զիմզիմովները երեկ հագցնում-կապցնում էին մեկ երես առած արտոնյալ տիկնոջը, այսօր՝ նրա մի քիչ ջահել պատճենին։ Ի՞նչ հեղափոխություն։

-Նորեկները խոստանում են` արտագաղթի կանխում ու ներգաղթի իրականացում, Բայց կարծես թե մեր հայրենաիկիցների փոժերեն ակտիվացել է օտարազգիների՝ պակիստանցիների ու հնդիկների միգրացիոն հոսքը դեպի Հայաստան:

- Եվ այդ բանի համար երիտթրաշները որոշել են Սփյուռքի նախարարությունը փակել։ Գյուտարար են։ Բայց կատակից անցնենք լուրջ խոսքին։ Իշխանությունների բռնած գործերի ժառանգականությունը արտահայտվում է ոչ միայն պարոն-բարոններով։ Այն կրում է նաև խիստ վտանգաբեր շարունակականություն, որն արտահայտված է ներգաղթի թվերով։ Տեսեք՝ բոլորս ենք նկատում, որ Հայաստանում պորտկում է արձանագրվել սևամորթ հնդիկների ու Հարավ-արևմտյան Ասիայի ժողովուրդների։ Վերանանք ֆիլիպինուհիներից, որոնք շատ են թե՛ մարմնավաճառության, թե՛ հարուստների տանը որպես աղախին աշխատելու ասպարեզում, թեպետ սրանք իրարամերժ մասնագիտացումներ են։ Միակ ընդհանուրը կարճ լեզուն է․ հայերեն չեն հասկանում ու չեն խոսում, լեզուներից բութ են, ուստի լսածն ու տեսածը չեն պատմի մեկ ուրիշի ։

Անդրադառնամ Հնդկաստանի գաղթականներին։ Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թվականին Հնդկաստանի 3204 քաղաքացի ստացել է ՀՀ մուտքի արտոնագիր, 2017 թվականին՝ 10 642, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 28 659: Նկատելի է, որ եկվորների քանակի աճը կայուն է․ տարեց տարի այն եռապատկվում է, և այս տարվա ավարտին կարող է դառնալ մոտ 130 հազար այլալեզու այլադավան, որը ոչ պակաս կարևոր է՝ իրենց իսկ երկրում մերժվածների։ Այս մարդիկ իրենց իսկ՝ Հնդկաստանի Սահմանադրության մեջ արձանագրված են որպես առանձին մի կաստա, «դալի» տեսակ։ Սա մարդկային 170-միլիոնանոց մի զանգված է, որին արգելված է դիպչել ուրիշի կերակուրին կամ շորին, քաղաքի ընդհանուր օգտագործման ջրհորներից ջուր խմել և նույն զբոսայգիներով շրջել։ Եթե խոսեցնեք այստեղ ուսանող կամ, պարզապես, ապրող հնդիկներին, կպարզեք, որ մեծ մասն ազգանուն անգամ չունեն․ սա այսպես կոչված little people 8 միլլիոնանոց համայնքի անդամներ են, որ նույնիսկ մերժվածների մերժվածներն են, ծնվում և մահանում են առանց ազգանվան և անվան։ Կարելի է ասել՝ «նախապաշարմունք» է։ Բայց սա մի ավանդույթ է, որ ծնվել ու հազարամյակներով պահպանվել է մի երկրում, որը իր հնագույն գիտելիքի և ադաթի տերն է, նորալլուկ և արհեստածին մի պետականություն չէ՝ մեր հարևանների պես, իմացական հենքը ճշմարիտ է և կայուն։ Մի բան գիտեն, որ անում են։

Անշուշտ, հնդիկների ներմուծվան «գյուտը» հեղափոխականներինը չէ․ այն սկսվել է Հնդկաստանում արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք, Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի, Արա Բաբլոյանի ԱԺ խոսնակության օրոք, և մշտապես՝ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քորարյանի հովանու ներքո։ Չմոռանամ նշել, որ վերջինս կրթությամբ և գիտական թեզի բովանդակությամբ գենետիկայի մասնագետ է։ Անշուշտ այս ազգապիղծ գործի ջատագովներից է նաև «Ավրորա» մրցանակով և Օվերտոնի եղանակով հայերիս սևամորթներին իբրև մեզանից մեկն ընկալելու գործի վարպետ Ռուբեն Վարդանյանն է։ Մի մարդ, որի թուրը կտրեց մեր անկախության գլխավոր նվաճումներից մեկը՝ Լեզվի մասին օրենքը այլասերել, և այդ հիմունքներով Դիլիջանում մի հակազգային վարժարան բացել, ուր հայերեն սովորելն ամենևին պարտադիր չէ։ Այս նույն մարդը մի քանի տարի առաջ իր «ավրորական» ճառում հռչակել է «բազմազգ Հայաստան», իսկ 2017-ին մեկ միլլիոն դոլար կրթաթոշակ հատկացրել Հայաստանի Ամերիկյան համալսարանի այլալեզու և այլադավան ուսանողների համար մի պայմանով՝ հայ չլինեն։ Այդ մասին ես գրել եմ նույն թվականին ռուսալեզու կայքում ( http://geoclub.info/liya-avetisyan-proekt-zhenshhina/)

Բազմամիլլիոնանոց բնակչության աճի հեռանկարներ են բարձրաձայնել երկրի նախորդ նախագահ Սերժ Սարգսյանի և արդի նախարարներից մեկը, որը հայտնի է մեզ «Փետրվարի-31» մականունով, ուստի լուրջ չի ընկալվում։ Սակայն արի ու տես՝ իրավիճակը լուրջից էլ լուրջ է և տագնապալի։

-Ի դեպ, ի՞նչ կասեք այն մասին, որ Խորհրդային կայսրությունը, ուր ապրում էին շուրջ 200 ազգ և ազգություն, Հայաստանը գրեթե միատարր երկիր էր։

-Այո, Հայաստանի բնակչության 97-98% հայ էին նույնիսկ մեր թեթև արդյունաբերության բուռն զարգացման տարիներին, երբ դրսից հրավիրվում էինք ռուս ջուլհակուհիներ ու կերպասագործներ, Արփա-Սևան ջրանցքի կառուցման համար՝ բանվոր շինարարներ, բանակում ծառայած տղաները հետները հաճախ «հարսնացու Հյուսիսից» էին բերում։ Ես ճանաչել եմ մի քանի ռուս կանանց, որ հարս գալով Հայաստանի որևէ գյուղ՝ դարձել են պարկեշտ, հայախոս, սկիսուրին ու սկեսրայրին հարգող ու մեծարող տան տիկիններ՝ հայ օջախի նիստն ու կացը որպես հարազատ ընկալելով, և ոչ՝ քանդելով։ Այսինքն՝ ընդունել են հայի արժեհամակարգը, պահպանել այն։

Տեսեք, հայերս աշխարհի բոլոր ազգերին սիրելով ու մեծարելով՝ ոչ ոքի դժկամությամբ չենք ընդունել, բայց մնացել ենք բացարձակ մեծամասնություն։ Մեր միատարր երկրի գաղտնիքն այլ է, որ հայ լինելը դժվար բան է։ Դա պարտավորություն է լինել աշխատասեր ու մաքրասեր, հոգալ նախորդ և հաջորդ սերունդների համար, հիշել անցավորներին, երես տալ փոքրերին, իրար բարև տալ՝ անկախ տրամադրությունից, ուրիշի բալիկին խոսեցնել ու կոնֆետ տալ՝ անկախ քո վիճակից։ Գնորդին ասել՝ «առողջ հագնեք», «ուրախ սեղան դնեք», փռշտացողին՝ առողություն մաղթել։

Իրար «ախպեր ջան», «բալիկ ջան», «մայրիկ ջան» դիմել, եթե նույնիսկ անծանոթ ենք։ Ու հազար ու մի մանր-մունր բաներ, որ եվրոպացիները կամ հնդիկը չեն կարող պատկերացնել։ Ունակ չեն։ Սակայն 2016-ին ՄԱԿ-ի նյույորքյան նստաշրջանում ստորագրվել է հրովարտակ, ըստ որի, յուրաքանչյուր երկիր պարտավոր է ընդունել այնքան օտարերկրյա ներհոսք, որքան եկողների մտքով կանցնի ու ՄԱԿ-ը կորոշի։ Փաստաթուղթը զգուշացնում է երկրներին, որ այս որոշումը խոչընդոտելը դիտարկվելու է որպես օտարատյացություն և խստորեն պատժվելու է՝ այդ գլոբալիստական մարմնի կողմից։ Այն ժամանակ այդ հրովարտակը ստորագրել են Հայաստանի հին պարոնները։ Իսկ անցած դեկտեմբերի 10-ին Մարոքքոյի նստաշրջանում այս որոշումը ստացել է արդեն համաշխարհային պայմանագրի՝ Global Compact for Migration, խիստ ձևաչափ, և այն ստորագրել են մեր նոր պարոնները։

-Հայտնի է, որ կան երկրներ, որոնք ուժ ունեցան հրաժարվելու հիշյալ հրովարատակը ստորագրելուց:

-Այո, պայմանագրից հրաժարվել են ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունգարիան, Ավստրիան, Լեհաստանն ու մեզանից փոքր, բայց խիզախ Էստոնիան։ Բուլղարիան հետաձգել է ստորագրումը՝ մինչև իրենց ԱԺ-ում քննարկելը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հեյլին ասել է, որ նման պայմանագիրը վերջ է տալիս պետությունների ինքնիշխանությանը։ Իսկ մեր երիտթրաշները ստորագրել են։ Եվ ընդունել, որ պետբյուջեյի հաշվին եկվորներին պետք է տրամադրվեն կացության համար բոլոր անհրաժեշտ պայմանները՝ սնունդն ու բուժօգնությունը նեռարյալ։

Պայմանագիրը պարտադրում է երկրի իշխանություններին տրամադրել եկվորներին ժամանակավոր ապաստարաններ միայն ծայրահեղ դեպքերում, իսկ որպես կանոն տրամադրել մշտական տուն-տեղ (որ ոչ բոլոր հայերն ունեն անշուշտ)։ Սա դեռ ի՞նչ։ Պայմանագիրը պարտադրում է երկրներին ամբողջությամբ ընդունել եկվորների մշակույթն ու ադաթը՝ այն դեպքում անգամ, եթե այն խիստ հակասում է տեղաբնակների ավանդույթին, պարտադրում է ապահովել եկվորներին աշխատանքային պատշաչ պայմաններ և արդար աշխատավարձ (ինչպիսին հայերը չունեն)։ Եվ հազար ու մի նման խստություններ՝ մեր ազգի ու երկրի նկատմամբ, որին հետայսու՝ ըստ այդ նույն պայմանագրի, արգելելու են քննադատել այս որոշումը, պարտադրելու են պատժել քննադատներին կամ եկվորների հաստատվելը խոչընդոտողներին։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ համաշխարհային ֆաշիզմի գալուստը, որը աշխարհը դարձնելու է ազգերի չիպավորված մի խառնարան, ուր նեռը տիրելու է, մինչև ամենը գրողի ծոցը չցնդի։

Մեր արարիչ ժողովրդից ուզում են քաոսի էակներ սարքել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ