Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու

am es
arayik-haroutyounyane-karajadrvi-arcaxi-naxagahi-teknacou

Բերձորում մասնակցելով Արցախ-Հայաստան միջանցքի բացման տարեդարձի տոնակատարություններին, Ազատ հայրենիք կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը տեղում անցկացրել է կուսակցական կոնֆերանս, որի ընդունած որոշումը` նրան ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու եւ հարցը կայանալիք համագումարին ներկայացնելու մասին հրապարակվել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում անցկացված բազմամարդ հանրահավաքի մեկնարկին: Արայիկ Հարությունյանը պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու, իսկ իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:

Արայիկ Հարությունյանը նաեւ ասել է, որ Ազատ հայրենիքը պատրաստ է համագործակցել արցախյան քաղաքական ուժերի հետ:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ