Արձակագիր Նարինե Կռոյանն ընթերցողներին ներկայացրեց իր նոր` «Դանիելի գիրքը» վեպը (տեսանյութ)

arcakagir-narine-kroyann-entercoxnerin-nerkayacrec-ir-nor-danieli-girqe-vepe-tesanyout

Այսօր արձակագիր Նարինե Կռոյանն ընթերցողներին ներկայացրեց իր նոր` «Դանիելի գիրքը» վեպը, որը պատմություն է փոփոխական աշխարհում փոփոխական արժեքների մասին: Վթարի զոհ դառնալով՝ լրագրող Դանիելը հայտնվում է դժոխքի և դրախտի «խաչմերուկում»:

Դանիելի պահապան հրեշտակը նրան ուղեկցելու է հրեշտակապետի մոտ, այդտեղ է որոշվելու նրա ճակատագիրը: Ստեղծված իրավիճակում հրեշտակի և մարդու հարաբերություններն անսպասելի զարգացումներ են ստանում:

Նարինե Կռոյանը նշում է, որ գրքի հիմնական ասելիքն այն է, որ երբ մենք ինչ-որ բան ենք անում, պետք է իմանանք, որ աշխարհում դրանից iինչ-որ բան փոխվում է. «Գուցե մենք դա չենք տեսնում, և այդ փոփոխությունն ինչ-որ ձևով նորից պետք է վերադառնա մեզ: Հիմա, եթե մենք սեր ենք տալիս, ապա անպայման մեզ սեր է վերադառնում. ուրեմն ինչո՞ւ չտանք»:

Ավելին՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ