Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Արցախ. լեռներ

am en ru es
arcax--lerner

Արցախ. Դիզակ

 Դիզակի մելիքությունը Խամսայի մելիքություններից մեկն էր: Ձևավորվել է 16-րդ դարի վերջին.  Դիզակի մելիքության տեր մելիք Եգանը (Ավան), 18-րդ դարում, օսմանյան թուրքերի դեմ պայքարում ցուցաբերած եռանդի համար Նադիր շահից ստացել է Խամսայի երկրի գերագահությունը։ Նրա անունով Դիզակի մելիքության տերերն այնուհետև կոչվել են Մելիք-Եգանյաններ (Մելիք- Ավանյաններ), որոնց նստավայրն էր Տող ավանը։ Դիզակի մելիքությունը հարատևել է մինչև Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միացումը (1828)։

Տեղեկացնենք նաև, որ Խամսայի մելիքությունները  Արցախ-Խաչենի իշխանատոհմերի ստեղծած զինական դաշնակցության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է, որոնց տիրույթները մոտավորապես համընկնում են ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի (ներառյալ Արցախի և Սյունիքի ազատագրված տարածքները) հետ։ Խամսայի մելիքությունների դաշնակցության մեջ էին մտնում Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնք տարածվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքսի ափերը, այսինքն՝ նախկին Խաչենի իշխանության տարածքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ