Արցախ ներմուծված ապրանքների ծավալը փետրվար ամսվա ընթացքում աճել է 18.5%-ով

am
arcax-nermoucvac-apranqneri-cavale-petrvar-amsva-entacqoum-ajel-e-185-ov

Ընթացիկ տարվա փետրվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 10.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.6 մլրդ դրամով կամ 18.5 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, նույն ժամանակահատվածում արտահանվել են 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.6 մլրդ դրամի դիմաց կամ ավել 2.3 %-ով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արտահանված ապրանքանյութական արժեքների 95 %-ը կամ 7.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ արտահանվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով: Ներմուծված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված ներմուծումները` կազմելով ընդհանուր ներմուծման ծավալի 60.8 %-ը կամ 6.2 մլրդ դրամ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ