Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Արցախա-ադրբեջանական շփման գծում ամրացվում են մարտական դիրքերը (տեսանյութ և լուսանկաներ)

arcaxa-adrbejanakan-spman-gcoum-amracvoum-en-martakan-dirqere-tesanyout

Մարտական դիրքերում վերջին ժամանակներս իրականացվել են ահռելի ինժեներական, ամրաշինական աշխատանքներ: Այս մասին լրագրողներին փոխանցեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Պարգև Մարտիրոսյանը:

«Կառուցվել են խրամաբջիջներ, խրամատներ, բոլոր դիտարկվող ճանապարհները փակվել են փոս-ճանապարհներով: Ինչպես նաև բոլոր մարտական դիրքերն այս պահի դրությամբ ապահովված են մշտական հոսող խմելու ջրով և բոլոր դիրքերում կառուցվել են բաղնիքներ, որոնք նախկինում չեն եղել»,- ընդգծեց փոխգնդապետ Մարտիրոսյանը:

 

 

 

Ինչ վերաբերում է վերջին շրջանում զինվորական սննդակարգում եղած փոփոխություններին, Մարտիրոսյանն ասաց, որ ներկայիս սնունդն ավելի լավն է, և զինծառայողները գոհ են. «Հիմա սննդի տեսականին փոխվել է, անձնակազմը գոհ է, նախկինում նույն ուտեստներն էին և դժգոհություններ կային: Սննդի մասին նաև առաջարկություններ կան, որ ամռանը սննդակարգում ավելի շատ բանջարեղեն ավելացվի»:
 

 

 

Փոփոխություններ են եղել ոչ միայն սննդակարգում, այլև զինվորների հանդերձանքում. փորձնական փոխել են նրանց ճտքավոր կոշիկները, որոնցից ևս դժգոհություններ չկա. «Այս պահին փարձարկման մեջ են նոր ճտքակոշիկները, դեռևս բողոքներ չկան, հարմարեցված են, ի տարբերություն նախկինների ավելի թեթև են»:

Պարգև Մարտիրոսյանը նաև անդրադարձավ սահմանային իրավիճակին՝ նշելով, որ այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է. «Մի քանի օր առաջ մի քիչ լարված էր, կային կրակոցներ, հիմա ավելի հանգիստ է, և մեր զինծառայողներից յուրաքանչյուրը գիտի՝ ինչպես պետք է գործի»:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ