Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Արցախահայության պայքարը հանուն ազատության մեր պատմության փառավոր էջերից է. Արթուր Վանեցյան

am
arcaxahayoutyan-payqare-hanoun-azatoutyan-mer-patmoutyan-paravor-ejeric-e-artour-vanecyan

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում և համահայկական նշանակություն։

Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անկոտրում կամք, մարդկային և ազգային իղձերի իրականացում»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ