Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Արցախցի մարզիկները ուշուի միջազգային բաց առաջնությունից վերադարձել են ոսկե մեդալներով

am
arcaxci-marziknere-ousoui-mijazgayin-bac-arajnoutyounic-veradarcel-en-oske-medalnerov

Սեպտեմբերի 6-11-ը Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի է ունեցել ուշուի միջազգային բաց առաջնություն, որին ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի կազմում մասնակցել են նաև ԱՀ ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի հավաքական թիմի չորս մարզիկներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ուշու քունգ  ֆուի  ֆեդերացիայի  գլխավոր մարզիչ  Դավիթ Գրիգորյանը՝ նշելով, որ  առաջնությանը  մասնակցել են  13  երկրի  շուրջ  300  մարզիկ: Նրա  խոսքով՝   Արցախից  մասնակցել  է    չորս  մարզիկ:  

Արսեն  Բաղրյանը,    Դավիթ Կասումյան և  Հայկ  Գասպարյանը  գրավել  են   առաջին   տեղեր,   իսկ  Հայկ Խաչիյանը՝   երրորդ: Նրանք   արժանացել  են   ոսկե  և   բրոնզե   մեդալների  և  պատվոգրերի:

«ԱՀ  ուշու  քունգ ֆուի ֆեդերացիայի հավաքական թիմի    մարզիկները՝ մջազգային օլիմպիական կոմիտեի  գործուղած հանձնաժողովի   կողմից  հավանություն  են   ստացել    մասնակցելու  ուշուի   աշխարհի մեծահասակների առաջնությանը»,-ավելացրել  է  Դ.  Գրիգորյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ