Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Արցախցի Միշան և Սերժ Թանկյանը միասին երգել են «Արցախ» երգը

am es
arcaxci-misan-e-serj-tankyane-miasin-ergel-en-arcax-erge

Հայտնի System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանում է՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019), երեկ ներկայացրել է իր սեփական արտադրության սուրճի բրենդը՝ Gavat-ը:

Շնորհանդեսին մասնակցել է նաև արցախցի փոքրիկ կատարող, ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի մասնակից Միշա (Միքայել) Գրիգորյանը:

Միշա Գրիգորյանն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ռոք աստղի հետ կատարում է վերջինիս «Արցախ» երգը:

«Այս երեկո «Թուֆենկյանում» երգեցի Սերժ Թանկյանի և այլ բարձրաստիճան հյուրերի համար։ Նույնիսկ հասցրինք միասին երգել»,- գրառում է կատարել Միշան:

Սերժ Թանկյանի սուրճի շնորհանդեսին ներկա են գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ և այլ բարձրաստիճան հյուրեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ