Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Արցախի ԱԺ հանձնաժողովը հավանության է տվել Ընտրական օրենսգրքի և կից օրենքների նախագծերի փաթեթին

am
arcaxi-aj-hancnajoxove-havanoutyan-e-tvel-entrakan-orensgrqi-e-kic-orenqneri-naxagceri-patetin

Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ հուլիսի 19-ին տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստին հրավիրված արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանձնաժողովին է ներկայացրել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավոր Հայկ Խանումյանի, «Շարժում-88», «Դաշնակցություն» ու «Ժողովրդավարություն» խմբակցությունների առաջարկները և դրանց վերաբերյալ կառավարության եզրակացությունները:

Քննարկումից հետո, հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթն առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում քննարկելուն:

Հաջորդիվ արդարադատության նախարարը ներկայացրել է ԱԺ–ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը: Արարատ Դանիելյանն անդրադարձել է առաջարկին՝ պատգամավորների հետ քննարկելով կառավարության հիմնավորումները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագիծը ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելուն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ