Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Արցախի ԱԺ-ում հանդիպել են Ֆրանսիայի խորհրդարանականների հետ

am
arcaxi-aoum-texi-e-ounecel-fransiayi-xorhrdaranakanneri-het-handipoum

Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի խորհրդարանականների հետ, որին մասնակցել են «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, նախարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ:

Բացելով հանդիպումը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում Արցախի բարեկամների կատարած աշխատանքը՝ Արցախի մասին տեղեկատվություն տարածելու և Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ:

«Վստահությամբ կարող եմ ասելոր Արցախի խորհրդարանի արտաքին կապերի մեջ ֆրանսիական ուղղությունն    ամենաակտիվն էիսկ բարեկամության շրջանակը՝ ամենակայացած ինստիտուցիոնալ կառույցըԵվ մենք ունենք բոլոր   նախադրյալները համատեղ օրակարգն առաջ մղելուհամագործակցության շրջանակներն ընդլայնելու՝ երկուստեք   ներգրավվելով քաղաքական ու հասարակական լայն խմբեր»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ էր բացել Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը հայրենիքի ազատության  նվիրյալների՝ ազատամարտիկների պուրակում: Ընդգծելով Ֆրանսիայի և Արցախի՝ համամարդկային և ժողովրդավարական արժեքներ կիսելու նմանությունը՝ իր ելույթում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահը խոսել է Արցախը արտերկրում ճանաչելի դարձնելու եղանակների մասին և նշել, որ իրենց հնարավորությունների շրջանակում անելու են ամեն ինչ՝ այդ նպատակին հասնելու համար:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր-անդամ Վալերի Բուայեն, խոսելով պատվիրակության այցի մասին, նշել է, որ ամենուր տարածելու են Արցախում իրենց աչքով տեսածը: «Մենք պետք է պատմենք հակամարտության մասին, որ մոռացվում է աշխարհի կողմից: Դուք պայքարի, դիմադրության, ժողովրդավարության օրինակ եք երկրագնդի այս բարդ հատվածում»,-ընդգծել է խորհրդարանականը:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դանիել Կազարյանը ևս իր ելույթում մատնանշել է Արցախի որդեգրած ժողովրդավարական ուղղու մասին: Նա մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ այն ժողովրդավարական կենսունակության համար, որ առկա է այս երկրում: Դա վկայում է կայուն ապագա ստեղծելու ձեր նպատակադրության մասին»:

Ֆրանսիացի մյուս խորհրդարանականների ելույթներում հնչել են նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը, Արցախի և Ֆրանսիայի միջև մարդասիրական ուղղություններում համագործակցությանը վերաբերող առաջարկներ:

Առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի հիշատակին: Պատվիրակությունն այնուհետև ծաղիկներ է խոնարհել Արցախի ազատագրման համար նահատակված զինվորների շիրմաքարերին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ