Արցախի բնաչության ձայնը պետք է հնչի բանակցություններում, այլապես մենք ոչնչով չենք տարբերվի գաղութատիրական պետություններից. ԱԺ պատգամավոր

arcaxi-bnacoutyan-cayne-petq-e-hnci-banakcoutyounneroum--aylapes-menq-ocncov-cenq-tarbervi-gaxoutatirakan-petoutyounneric-aj-patgamavor

Որպեսզի մենք ունենանք իրական և հարատև կայունություն, խաղաղություն և հակամարտության լուծում, ապա բանակցային գործընթացում պետք է մասնակցություն ունենան բոլոր շահագրգիռ սյուբեկտները: Հակառակ դեպքում մենք ունենալու ենք փաստաթուղթ, որը կյանքի չի կոչվելու: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությամբ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Հայաստանի վարչապետի ասածն էլ է վերաբերում հետևյալին, որ մենք պետք է ունենաք հնարավորություն Արցախի ձայնը հնչելի դարձնելու: Ես այժմ ուզում եմ Մինսկի խմբի համանախագահողներին հարց տալ, որովհետև հնարավորությոն չեմ ունեցել այս հարց տալու. Հնարավո՞ր է արդյոք որևիցե սյուբեկտի կարգավիճակ որոշել և այդ որոշումը լինի իրոք հարատև, կայուն, արդյունավետ ու ընդունելի, եթե վերջինս չի մասնակցում այդ հարցի կարգավորմանը: Թե ինչ ձևաչափով պետք է մասնակցի, ինչ եղանակով և ինչ առանձնահատկություններով, դա այլ հարց է, բայց որ Արցախի բնաչության ձայնը պետք է հնչի բանակցությունների ընթացքում, միանշանակ է: Հակառակ դեպքում մենք ոչնչով չենք տարբերվի գաղութատիրական պետություններից, որոնք փորձում են երկկողմանի բանակցությունների միջոցով որոշել երրորդ պետության կարգավիճակը»,- ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց՝ չի կարելի լուծել որևէ տարածքի և բնակչության հարց, առանց այդ բնակչության իրավունքները հաշվի առնելու: Նա նաև հիշեցրեց, որ դեռևս 90-ականների սկզբին, երբ խոսվում էր Հայաստանի մասնակցության մասին ԼՂ հակամարտության հարցում, խոսվում էր, որ լուծումը, որը ընդունելի կլինի ՀՀ իշխանությունների համար, նախևառաջ ընդունելի պետք է լինի Լեռնային Ղարաբաղի համար: «Եվ երբ այսօր մենք հայտարարում ենք, որ ԼՂ-ն պետք է դառնա բանակցային գործընթացի մաս, դա ասվում է նրա համար, որ այդ մարդկանց, այդ բնակչության իրավունքները պետք է հաշվի առնեն բանակցային գործընթացում»,- ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ