Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Արցախի գյուղական բնակչությանը ցուցաբերվում է մասնագիտացված բուժօգնություն

am
arcaxi-gyouxakan-bnakcoutyane-coucabervoum-e-masnagitacvac-boujognoutyoun

Առաջնային բուժօգնության օղակի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով «Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում շրջանային բուժհիմնարկների կողմից կազմակերպվել է 424 գյուղական այց և անցկացրել բնակչության մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

Նախարարը նշել է, որ 2018 թվականի տարեկան կտրվածքով բնակչության լիարժեք բուժսպասարկման համար կատարվել է 295 հազար 209 լաբորատոր-գործիքային հետազոտություն և 32 հազար 219 դժվարամատչելի հետազոտություն, որոնք 2017 թվականին համապատասխանաբար կազմել են 207 հազար 734 և 24 հազար 13 հետազոտություն: Հաշվետու տարում հանրապետության բուժհիմնարկներում էլ կատարվել է 6426 վիրահատություն, նախորդ տարվա 6078-ի դիմաց:

«Նախարարության ենթակա բուժհիմնարկների միջոցով 2018 թվականին հանրապետության բնակչությանն անվճար տրամադրվել է 253 մլն 339 հազար դրամ գումարի դեղորայք:Դրանցից կենտրոնացված կարգով դեղերի համար նախատեսված գումարով ձեռք է բերվել 178 մլն 322, 5 հազար դրամի չափով, իսկ բուժհիմնարկների բյուջեի հաշվին՝ 75 մլն 16 հազարով։

«Համաձայն ԱՀ կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի թիվ 23-Ն որոշման՝ պետական բյուջեից հիվանդների բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով հատկացված 164 մլն 831 հազար դրամ գումարից 146 մլն 965 հազար դրամը բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով հատկացվել է որոշ հիվանդություններով տառապող 261 քաղաքացիների, 472 քաղաքացիներ էլ այլ քաղաքներում բուժումն իրականացնելու նպատակով ճանապարհածախսի փոխհատուցման համար ստացել են 5 մլն 852 հազար դրամ, իսկ 93 հիվանդի սանիտարական տրանսպորտով տեղափոխման համար հատկացվել է 12 մլն 14 հազար դրամ։ Անցած տարի բուժման նպատակով ՀՀ են ուղեգրվել 900 հիվանդ, որը կազմում է ընդհանուր բնակչության 0,6 %-ը:Ուղեգրվել են հիմնականում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ոսկրածուծի բիոպսիա հետազոտության, էպելիպսիայով, բրոնխիալ ասթմայով, արյան ու միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող հիվանդները, ինչպես նաև ճառագայթային բուժման կարիք ունեցողները: Ուղեգրված հիվանդների 54%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները»,-տեղեկացրել է նախարարը և հավելել, որ 2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել է շուրջ 510 հազար ամբուլատոր հաճախում, հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19 հազար 200 մարդ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ