Սիլվա Կապուտիկյան - Դու հեռացար

Բայց ես գիտե'մ, ես գիտե'մ,
Ո'ւր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...

Կարդալ Ամբողջը

Արցախի Հանրապետության պետնախարարն այցելել էր Քաշաթաղի շրջան

am en
arcaxi-hanrapetoutyan-petnaxararn-aycelel-er-qasataxi-srjan

Օրերս Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով եղավ Քաշաթաղի շրջանի հարավային թևի քաղաքային և գյուղական համայնքներում։

Պատվիրակության կազմում էին գյուղատնտեսության, քաղաքաշինության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության և Արցախի ներդրումային հիմնադրամների տնօրենները: Կառավարության պատվիրակությանն ուղեկցում էր Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարդսյանը: Առաջին հանդիպումը կայացավ Որոտանի քաղաքային համայնքում: Այստեղ շրջայցի ընթացքում Գ Մարտիրոսյանը շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի և համայնքի ղեկավար Վրույր Ասրյանի ուղեկցությամբ ծանոթացավ քաղաքապետարանի շենքի շինարարական աշխատանքների պատրաստություններին, ապագա մարզադաշտի համար ընտրված վայրին։

Որոտանը Քաշաթաղի շրջանի առաջին բնակավայրերից է, որը վերաբնակեցվեց, սակայն քաղաքային համայնքի կարգավիճակ ստացավ 2013 թ. հունիսին՝ տեղում գործող զինավանի հիմքի վրա: Ծանոթանալով շենքի պայմաններին՝ պետական այրերը լսեցին քաղաքապետի՝ 2018 թվականում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը:

Համայնքի բյուջեն կազմում է 13920300 դրամ: Հաշվետու տարում փողոցային լուսավորման ծրագրով նախատեսած գումարի տնտեսումամբ` անհրաժեշտ սարքավորումներ են ձեռքբերվել` փողոցներում աշխատանքներ իրականացնելու համար: Կատարվել են բարեկարգման այլ աշխատանքներ:

Քաղաքային համայնքի կազմում են նաև Բարկուշատ, Անդոկաբերդ, Դողար, Վանանդ գյուղերը՝ համապատասխանաբար 20, 7, 7, 20 բնակիչներով:

Քաղաքային բնակչության թիվը կազմում է 423: Մինչև 18 տարեկան երեխաների թիվը կազմում է 261, որից նախադպրոցական՝ 102, որից 14-ը ծնվել են 2018-ին: Հարևան Հայկազյանի գյուղական համայնքի դպրոց են հաճախում 82 աշակերտ: Տեղափոխությունը կատարվում է քաղաքին հատկացված ԼԱԶ մակնիշի ավտոբուսով:

Բնակչությամ հիմնական մասը զինվորականների ընտանիքներ են: Զբաղվում են նաև հողագործությամբ, անասնապահությամբ: Ունեն 763 գլուխ խոշոր, 1760 մանր եղջերավոր անասուն, 260 խոզ, 49 ձի, 400 հավ, 38 մեղվաընտանիք: 2018-ին հնձվել է 500հա ցորեն, ստացվել է 1205տ բերք, 647հա գարի, ստացվել է 1250տ բերք և 101հա հաճար, ստացվել է 181տ բերք: 2018-ի աշնանը կատարվել է 850հա հացահատիկի ցանքս՝ որից ցորեն՝ 570հա, գարի՝ 280հա: «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից կատարվել է 4,5կմ ջրատարի մաքրման աշխատանքներ: Ներկայացրեց նաև համայնքում առկա խնդիրները: Առաջնայինը՝ քաղաքն ունենա մանկապարտեզ, բուժկետ, նիստերի դահլիճ, և կարգավորվի խմելու ջրի մատակարարումը: Այս հարցերի վերաբերյալ խոսեց նաև զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը: Խմելու ջրատարի ցանցի վրա պետք է պարզարան կառուցվի:

Շրջանի դրեթե ողջ տարածքում, նաև Որոտանում առկա է Էլեկտրական հոսանքի խնդիրը. հաճախակի են լարման տատանումները, հոսանքի անջատումները և այլն: Բոլոր բարձրացված հարցերի վերաբերյալ եղան պարզաբանումներ, տրվեցին պատասխաններ: Գ Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ այս տարվա բյուջեով նախատեսված է Որոտանի մանկապարտեզի շինարարության մեկնարկը: Պետնախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց շրջանի վարչակազմի պատկան մարմիններին՝ Խնձորեսկ-Որոտան գործող ճանապարհը պարբերաբար բարեկարգելու և շահագործելի վիճակում պահպանելու համար։

Որոտանից հետո եղավ այց Հայկազյանի նորակառույց դպրոց: Շենքն արդեն պատրաստ է ընդունելու աշակերտներին, գույքը տեղադրված է: Պետնախարարը ծանոթացավ նոր դպրոցի շենքային պայմաններին: Շինարարները տեղում զեկուցեցին, որ մնացել են էլեկտրաֆիկացման տեխնիկական հարցերը, որոնք կլուծվեն առաջիկա օրերին։ Հաջորդ հանդիպումը պետնախարարի և նրան ուղեկցող պետական այրերի հետ կայացավ Փակահանի դպրոցում: Այստեղ էին նաև հարևան Կումայրի, Վարդաբաղ, Եիրցվանք գյուղական համայնքների բնակիչներ: Բարձրացվեցին բնակչությանը հուզող բազում հարցեր: Այստեղ պետնախարարը ծանոթացավ վերջերս կապիտալ վերանորոգված դպրոցի շենքային և կահավորման պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ և համապատասխան հանձնարարականներ տվեց քաղաքաշինության նախարարությանը՝ կապված շենքում առկա շինարարարական որոշ բացթողումների արագ շտկելու հետ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ