Արցախի Հանրային հեռուստաընկերությունը շուտով արբանյակային հեռարձակում կունենա

arcaxi-hanrayin-heroustaenkeroutyoune-soutov-arbanyakayin-herarcakoum-kounena

Արցախի Հանրային հեռուստաընկերությունը շուտով հասանելի կլինի նաև կլինի նաև մի շարք այլ պետություններում: Արբանյակային հեռարձակման միջոցով հեռուստաեթեերը կհասնի Ղազախստանից մինչև Արևմտյան Եվրոպա:

Հեռուստաընկերության տնօրեն Մերի Դավթյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նշեց, որ արբանյակային հեռարձակման համար պետք է նոր ցանկ մշակվի. «մեր նոր եթերաշրջանը կսկսվի մարտի մեկից, բայց զուգահեռ արբանյակայինի համար մի փոքր խմբագրությամբ առանձին ցանկ ենք ունենալու, օրինակ՝ այստեղ օտարերկրյա ֆիլմեր ենք դնում, որոնք բնականաբար արբանյակայինի համար չենք դնի: Հաղորդումներ որպես այդպիսին նոր ցանցում կան, մոտ տասը անուն հաղորդումներ են լինելու, մի մասը վերափոխված նոր տարբերակով մյուս մասն էլ լրիվ թարմ նախագծեր են: Հիմա նախնական փուլում ենք»:

Մերի Դավթյանը նշում է նաև, որ նոր արբանյակային ցանցը կլինի 24 ժամվա համար. «Մենք պետք է առնձին ցանց կազմենք արբանյակայինի համար, 24 ժամվա համար պետք է, իսկ մենք հիմա դեռ 4 ժամն ենք լրացնում, այսինքն 24 ժամանոց փաթեթ պետք է ունենանք՝ կրկնություններով, արխիվով»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ լիարշեք արբանյակային լիարժեք հեռարձակումը երևի թե հենց մարտի մեկից կլինի»:

Այլ երկրներում հեռարձակվող հաղորդումները կարևոր է, որ հասու լինեն ոչ միայն սփյուռքահայերին, այլ նաև օտարերկրացիներին, այդ պատճառով էլ՝ ինչպես նշեց Մերի Դավթյանը՝ կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ դրանք ունենա անգլերեն և ռուսերեն ենթագրեր:

Հեռուստաընկերության տնօրենը նաև հավելում է, որ արբանյակային հեռարձակումը ևս մեկ պատուհան է Արցախի ձայնը, խոսքը և ինչու չէ, նաև տեսքը աշխարհին չանաչելի դրաձնելու համար. «Մեզ միշտ ռազմականացված վիճակում են պատկերացնում, իսկ իրականությունը մաինգամայն այլ է, փորձելու ենք Արցախի իրական կյանքը ցույց տալ, թող աշխարհը տեսնի, որ այստեղ մենք խաղաղություն ենք կերտում և ոչ թե պատերազմի պատրաստվում, չնայած դրան էլ ենք պատրաստ»:

Դավթյանի խոսքով՝ ինչպես միշտ, այս անգամ ևս նորությունը ադրբեջանցիները շատ ծանր են տարել. «Այս պահին հստակ բան չունեմ ձեռքիս, բայց գիտեմ, որ փորձել են նխոչընդոտել: Դե ինչ կիատարվում է Արցախում, իրենց համար թեմա է չէ՞»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ