Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Արցախի հարցը պետք է ներկայացնել որպես հայության դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանության մի բեկոր. Մանուչարյան

am es
arcaxi-harce-petq-e-nerkayacnel-orpes-hayoutyan-dem-sarounakabar-irakanacvac-cexaspanoutyan-mi-bekor-manoucaryan

Ինչպես հատնի է մարտի 29-ին Վիեննայում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը: Այսօր խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցին, վարչապետ Փաշինյանն ասել էր, թե սպասվող քննակումների օրակարգը հիմնված է լինելու իր՝ Ստեփանակերտից հնչեցրած այն մտքի վրա, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին: Սակայն հայտնի է նաև ու Ադրբեջանն արդեն իսկ տարբեր հարթակներով հնչեցրել է իր անհամաձայնությունը: Ուրեմն, հարց է առաջանում, ինչի՞ շուրջ կարող է ծավալվել ասպասվող քննարկումը.

Ի պատասխան ՀԱՅ ՁԱՅՆ-ի հարցին՝ Աշոտ Մանուչարյանն ասաց.

«Այս գործում կախարդական փայտիկը Ստեփանակերտը չէ: Հիմա Փաշինյանը խաղում է այն խաղը, որն իրեն ժառանգություն են թողել նախորդները, իսկ նախորդներն էլ դա ստացել են որպես հանձնարարական համաշխարհային քոսի ուժերից: Այսինքն՝ ամբողջ փիլիսոփայությունը նենգափոխված է՝ սկսած անվանումից: Դա Արցախյան կոնֆլիկտ չէ, քանի որ կոնֆլիկտը սկսվել է հայերի սպանությունից: Սա հանված է օրակարգից ու այն փոխարինված է արհեստական օրակարգով, ինչը հնարավորություն է տալիս անդադար պահպանելու արյունահեղությունը: Եվ այսօր այդ տրամաբանության մեջ է ամեն ինչ ընթանում»:

Եվ ուրեմն՝ ինչպե՞ս դուրս գալ այդ փա օղակից, հարցին՝ Մանուչարյանն այսպես պատասխանեց.

«Նախ, իշխանությունը իրավիճակը պետք է մասամբ այսպես պահի, որովհետև չի կարող ապստամբել աշխարհի դրվածքի դեմ, չնայած դա պարտադիր է, բայց Հայաստանին չի տրված, ու Հայաստանով չէ, որ պետք է լինի այդ ապստամբությունը:

Երկրորդ, հայությանը՝ ներառյալ Արցախն ու սփյուռքը, շատ արդյունավետ քայլեր են առաջարկված, այն կարելի է անել որպես նոր քաղաքականության առաջարկ: Դա շարունակական ցեղասպանության բանաձևն է, Արցախի դեմ կատարվողը ցեղասպանություն է:

Բայց այդ մասին չպետք է ասի Փաշինյանը՝ ինքը չպետք է վեր կենա ու ասի՝ վերջ, հիմա բարձրացնում ենք ցեղասպանության հարցը, քանի որ եթե նա այդպիսի քայլ անի, դա կդիտվի դեմարշ՝ իր բոլոր հետևանքներով: Դրա փոխարեն իշխանությունը պետք է խթանի, որպեսզի հայությունը հնչեցնի շարունակական ցեղասպանություն բանաձևը. Մասնավորաբար, այդ մասին հնչեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական Սիրադարյանը, ասելով՝ 130 տարի հայության դեմ շարունակաբար ցեղասպանություն է կատարվել Արցախը հերթական բեկորն է ու հիմա այդ հարցը պետք է դիտարկվի հենց այդ հարթության մեջ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ