Արցախի Իշխանաձոր գյուղում  բնակություն են հաստատել նոր ընտանիքներ, այդ թվում Ռուսաստանից

am
arcaxi-isxanacor-gyouxoum-bnakoutyoun-en-hastatel-nor-entaniqner--ayd-tvoum-rousastanic

Արցախի Իշխանաձոր գյուղը շրջանի հարավային թևում՝ Հակարի գետի հովտում, կենտրոնի դեր է կատարում: Ա յն ունի կարևոր նշանակություն՝ գտնվելով Բերձոր-Կովսական, Որոտան-Հադրութ խաչմերուկում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Արցախի Հանրապետության իշխանությունների աջակցությամբ գյուղում կառուցվեց Ազատամարտիկների նոր թաղամասը, որտեղ և բնակություն հաստատեցին նաև նորեկ ընտանիքներ, 5-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից: Գյուղում մի քանի տարի է, ինչ նաև Սիրիայից և Լիբանանից եկած ընտանիքներ են բնակվում:

Այս ուստարում համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի(տնօրեն՝ Ն. Եղիկյան) 1-ին դասարան ընդունվել են 23 աշակերտ, ովքեր վերջերս իրենց դասվար Անգելինա Վերդյանի ղեկավարությամբ մասնակցեցին ամանորյա տոնահանդեսի՝ մեծ ոգևորություն և ուրախություն պարգևելով դահլիճում ներկա իրենց ծնողներին, դպրոցի տնօրենությանը, համայնքապետարանի ներկայացուցիչներին, հյուրերին:

Կամո և Անգելինա Վերդյան ամուսիններն իրենց 3 զավակների հետ նույնպես վերջերս են բնակություն հաստատել Իշխանաձորում: Համայնքապետարանի կողմից նրանց հատկացվել է նորակառույց առանձնատուն: Զոհված ազատամարտիկի դուստր է Անգելինան, իսկ ամուսինը՝ Կամոն, երկար տարիներ ծառայել է Հայոց բանակում՝ հիմնականում՝ «Եղնիկներ» զորամասում: Ընտանիքի ավագ որդին՝ Ալեքսը, սովորում է Երևանում՝ երաժշտական հաստատությունում՝ որպես դուդուկահար: Դուստրը՝ Անին, սովորում է 7-րդ դասարանում, իսկ կրտսեր որդին՝ Ռազմիկը՝ առաջին: Իշխանաձորի համայնքապետ Արսեն Թելունցը կարևորեց նման ընտանիքների դերը գյուղի զարգացման գործում:

Զոհրաբ Ըռքոյան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ