Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Արցախի իշխանությունների մոտ բանակցային գործընթացում սեփականության զգացումի ուժեղացումը պրագմատիկ նշանակության հարց է. Մնացականյան

am
arcaxi-isxanoutyounneri-mot-banakcayin-gorcentacoum-sepakanoutyan-zgacoumi-oujexacoume-pragmatik-nsanakoutyan-harc-e-mnacakanyan

Առաջին անգամը չէ, որ դիվանագիտական հավաքի ժամանակ մեր դիվանագետները մեկնում են Արցախ, սա դեսպանահավաքների շատ կարևոր մասն է կազմում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարն այժմյան կոնտեքստում չափազանց էական համարեց 2 ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափը, քանի որ «մեզ համար մեծ նշանակություն ունի պահպանել, կառուցել ՀՀ-ի և Արցախի միջև գնահատականների և քաղաքականության կառուցման այդ ընդհանուր դաշտը»:

«Մենք անդրադարձանք թե՛ ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման գործընթացին, թե՛ միջազգային օրակարգի այլ հարցերի, որոնք առնչություն ունեն ՀՀ-ի և Արցախի արտաքին քաղաքական գերակայությունների հետ: Սա առավել կարևորում եմ: Այն  ընդգծում է մեր շարունակական նպատակի իրականացումը, քանի որ վստահ եմ նկատել եք, որ այս մեկ տարվա ընթացքում ես կանոնավոր աշխատում եմ Մասիս Մայիլյանի հետ, ԼՂ հարցի խաղաղ կարգավորման յուրաքանչյուր փուլը ունի այդ հատվածը, որը վերաբերում է մեր երկխոսությանը՝ ճշգրտելու մեր մոտեցումները: Դա արտահայտում է  այն իրողությունը, որը նաև բանակցային գործընթացի մաս է՝ ինչու է Արցախի որոշիչ ձայնի և ներգրավածության հարցը նշանակալի մեզ համար, քանի որ մենք Արցախի ժողովրդի անունից խոսելու մանդատ, իրավասություն չունենք: Այդ առումով էլ պնդում ենք, որ Արցախի ընտրված իշխանությունների մոտ բանակցային գործընթացում սեփականության զգացումի  ուժեղացումը պրագմատիկ նշանակություն ունեցող հարց է, որը միտված է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացմանը»,- նշեց Մնացականյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ