Արցախի մարտարվեստների ասոցիացիայի լավագույն 10 մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով

am
arcaxi-martarvestneri-asociaciayi-lavagouyn-10-marziknere-pargeatrvel-en-patvogrerov

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում տեղի է ունեցել Արցախի մարտարվեստների ասոցիացիայի 2018 թվականի լավագույն 10 մարզիկների պարգևատրման արարողություն:

Լավագույն մարզիկները Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և նվերներով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գարեգին Աղաբալյանն ասել է, որ իրենք զարգացնում են մուայ թայ և խառը մենամարտեր (MMA) մարզաձևերը: Ասոցիացիայում ընդգրկված է 217 մարզիկ:

Նրա խոսքով՝ բացի Ստեփանակերտից, իրենք մասնաճյուղեր ունեն նաև Քարվաճառում և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում:

Խոսելով 2018 թվականի իրենց ձեռքբերումների մասին՝ Գ. Աղաբալյանն ասել է, որ մուայ թայի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Արման Գալստյանը և Ռազմիկ Գրիգորյանն զբաղեցրել են 3-րդ պատվավոր տեղերը, իսկ խառը մենամարտերի (MMA) Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Թաթուլ Ավագյանը զբաղեցրել է երրորդ տեղը: Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած խառը մենամարտերի (MMA) երիտասարդների աշխարհի առաջնությունում Մարատ Բարսեղյանը նվաճել է երկրորդ, իսկ Դավիթ Քոչարյանը՝ 3-րդ մրցանակային տեղեր:

Նախանշելով 2019 թվականի անելիքները՝ մեր զրուցակիցը նաև ասել է, որ տարին հագեցած կլինի սպորտային մի շարք միջոցառումներով: Ասոցիացիան նախատեսում է մասնաճյուղեր բացել նաև Հադրութում, Ասկերանում և Շուշիում:

Վերջում Գ. Աղաբալյանը շնորհավորել է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել խաղաղություն, հաջողություններ և նորանոր հաղթանակներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ