Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին:
Կոմիտաս

Արցախի Մարտունի քաղաքում գյուղմթերքի շուկա կբացվի

am
arcaxi-martouni-qaxaqoum-gyouxmterqi-souka-kbacvi

ԱՀ Մարտունի քաղաքի Լեոնարդ Պետրոսյանի անունը կրող փողոցում, որը նախկին շուկայի տարածքն էր, նախատեսվում է գյուղմթերքի նոր շուկա բացել:

Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է  Մարտունու  փոխքաղաքապետ  Վադիմ  Դանիելյանը՝  տեղեկացնելով, որ   օրենքով սահմանված կարգի  համաձայն՝  2018  թվականին   տարածքը  սեփականացրել    է  Մարտունի  քաղաքի  բնակիչ  Արտակ Սարգսյանը: Շուկայի   շահագործման   ժամկետը  դեռ   պարզ  չէ:

Մարտունի քաղաքում տարիներ շարունակ   գյուղմթերքի շուկա չլինելու պատճառով շրջանի  գյուղերի բնակիչները, ինչպես նաև շրջիկ մեքենաները գյուղմթերք վաճառելու  համար  միշտ  ստիպված են  լինում    շրջել   քաղաքի  բակերում    կամ   հիմնարկ- ձեռնարկություններում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ