Արցախի մասնակցության մասին իմ առաջարկը բանակցային ձևաչափի փոփոխություն չէ. Փաշինյանը ներկայացնում է իր խոսքն ապացուցող փաստեր

am en ru
arcaxi-masnakcoutyan-masin-im-arajarke-banakcayin-ceacapi-popoxoutyoun-ce-pasinyane-nerkayacnoum-e-ir-xosqn-apacoucox-paster

«Ամենատարօրինակ ու սխալ մեկնաբանությունը որ արվում է՝ այն է, որ երբ ասվում է թե սա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ է, ու այդ մասին միայն Ալիևը չի ասել, Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք այդպես են ասում: Ուզում եմ հստակ արձանագրել, որ դա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ չէ, դա բանակցային ձևաչափի վերականգնման առաջարկ է», - այսօր հրավիված ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքը հիմնավորելու համար բերել է մի քանի փաստեր:

Այսպես.

«Փաստ առաջին. երբ 1992-ին ձևավորվեց Մինսկի խումբը հրավիրյալների, պոտենցիալ մասնակիցների թվում Եվրոպայում անվտանգության և խաղաղության հանձնաժողովի ընդունած փաստաթղթում, որը հետագայում վերանվանվեց ԵԱՀԿ, հստակ ընդգծված էր՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ են հրավիրվելու համաժողովին՝ որպես շահագրգիռ կողմ:

Փաստ երկրորդ. 1994-ի մայիսին հրադադարի պայմանագիրը կնքել է երեք կողմ: Եվ այդ պայմանագրում, որը կնքվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովի, ՀՀ Պաշտպանության նախարար Սարգսյանի ու ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Բաբայանի կողմից, հստակ գրված է, որ ստորագրում են հակամարտող կողմերը: Այսինքն, Ադրբեջանի ՊՆ նախարարը թուղթ է ստորագել Հայաստանի պաշտպանության նախարարի ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի հետ:

Փաստ երրորդ. 1994-ի դեկտեմբերի 21-ին ընդունվեց ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի հռչակագիրը, որի մի ենթագլուխը նվիրված է ԼՂ հակամարտությանը: Այդ պարբերությունում ասվում է, որ ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունները ողջունում են հակամարտող կողմերի կողմից հրադադարի մասին համաձայնագիրը: Այսինքն, ԵԱՀԿ-ն այս փաստաթուղթը ընդունել է որպես իր գործողությունների հիմք, որտեղ նշված է հակամարտության երրորդ կողմը:

Փաստ չորրորդ. Բուդապեշտի փաստաթղթին հաջորդեց ԵԱՀԿ գործող նախագահ պարոն Կովաչի ամփոփումը; 1995-ի մարտին Պրահայում կայացած հանդիպման արդյունքների՝ գործող նախագահի ամփոփումն էր, որում ասվում է հետևյալը. ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է հակամարտության կարագավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ նախորդ որոշումները, այն է հակամարտության կողմ հանդիսացող երկու պետությունների և հակամարտության այլ կողմի՝ ԼՂ մասնակցությունը բանակցային ողջ գործընթացում ու Մինսկի համաժողովում»:

Ավարտելով իր կողմից բերվող փաստարկների ներկայացումը՝ վարչապետը նկատեց՝ սա է բանակցային գործընթացը, որը ճանաչվել է միջազգային հանրության կողմից՛ «Նրանք, ովքեր ասում են, թե իմ ասածը նշանակում է բանակցային ձևաչափի փոփոխություն՝ տեղեկացված չեն բանակցային ֆորմատի մասին»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ