Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Արցախի նախագահն ընդունել է Եվրոպական խաղերի մեդալակիր Դավիթ Գրիգորյանին

am
arcaxi-naxagahn-endounel-e-evropakan-xaxeri-medalakir-davit-grigoryanin

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Մինսկում կայացած Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանին եւ նրա մարզիչ Էռնեստ Միրզոյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնեցին, որ նախագահը շնորհավորել է Դավիթ Գրիգորյանին եւ Էռնեստ Միրզոյանին գրանցած հաջողությունների կապակցությամբ՝ դրանք համարելով նշանակալի իրադարձություն մեր հանրապետության սպորտային կյանքում, եւ հույս հայտնել, որ ապագայում կգրանցվեն ավելի մեծ արդյունքներ:

Հանդիպմանը ներկա էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ