Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Արցախի նախագահների միջնորդագրին վերաբերվեք որպես մարդասիրական և ընկերական հարաբերությունների արտահայտություն. Աշոտ Ղուլյան

arcaxi-naxagahneri-mijnordagrin-veraberveq-orpes-mardasirakan-e-enkerakan-haraberoutyounneri-ardyounqi-asot-xoulyan

Հայաստանի Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողները Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին հարց ուղղեցին Արցախի նախկին և ներկա ղեկավարների միջնորդության մասին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխարինելու վերաբերյալ:

Ղուլյանը նշեց, որ այս հարցում յուրաքնչյուր նոր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ դառնալ, սակայն, այնուամենայնիվ, ներկայացրեց իր տեսակետը: «Կարծում եմ, այն ինչ ասվել և ներկայացվել է, բավարար է հասկանալու համար, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատավարության վրա ազդեցությանը, այլ կալանքը փոխելու հարցին: Ես ուզում եմ, որ մենք դրան վերաբերենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունքի: Դուք էլ երևի տեղյակ եք, որ Արցախում կան այդպիսի տրամադրություններ և անհնար է, որ այդ տրամադրությունները չարտահայտվեն»,- ասաց Ղուլյանը:

Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ իրենք էլ խորհրդարանականներով այդպիսի մի միջնորդություն-խնդրագիր էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների միջև  հասակությունների վերաբերյալ լուրերին, Աշոտ Ղուլյանը հերքեց ամենը՝ նշելով. «Որևէ հակասություն չկա և որևէ սրացում չի կարող լինել: Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական մակարդակով ցույց տանք, որ հայկական երկու պետությունների միջև հարաբերությունները միշտ եղել են բարեկամական ու եղբայրական: Եվ թեև կարող են աշխատանքային հարցերում լինել տարաձայնություններ, բայց դա որևէ ձևով  չի կարող նսեմացնել մեր հարաբերությունների մակարդակը:

Շատ կարևոր է նաև, որ մենք հասկանանք՝ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ: Հիմա սա էլ մեր նոր ժամանակների արդյունքն է, երբ ամեն մարդ ազատ է  իր տեսակետը ներկայացնելու համար, բայց դա նաև հետևանքներ է ունենում»,- նշեց պաշտոնյան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ