Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Արցախի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Շուշիում շմոլ գազից թունավորման հետևանքով 3 մարդու մահվան փաստի առթիվ

am
arcaxi-ostikanoutyoune-qreakan-gorc-e-haroucel-sousioum-smol-gazic-tounavorman-heteanqov-3-mardou-mahvan-pasti-artiv

Արցախի Շուշի քաղաքում շմոլ գազի թունավորման հետևանքով երեք մարդու մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:

«Ս.թ.հունվարի 8-ին ժամը 19:05-ին Շուշիի ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ Շուշի քաղաքի Մ. Հախումյան փողոցի շենքերից մեկում շմոլ գազի թունավորումով 3 մարդ է մահացել: ԱՀ ոստիկանության Շուշի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն բնակարանի բնակիչներ՝ 1986թ.ծնված Ժ. Մ-ն,1990թ.ծնված Ա. Ա-ն և վերջիններիս որդի՝ 2014թ.ծնված Ս. Մ-ն հունվարի 8-ին ժամը 17:00-ի սահմաններում նախնական տվյալներով մահացել են տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից, իսկ նրանց դուստր՝ 2011թ.ծնված Ն. Մ-ն շմոլ գազի թունավորումով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:

Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ, տարվում է նախաքննություն։ Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11 ծառայություն կամ 1-02։ ԱՀ ոստիկանությունն իր հերթին համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները»,- ասված է արցախի ոստիկանության հաղորդագրության մեջ։

Խնդրին անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Սարսափելի միջադեպ է… Ցավակցություններս մահացածների հարազատներին: Սպասում էի քրեական գործի հարուցմանը: Պետք է այսպիսի միջադեպերը ամենայն խորությամբ ուսումնասիրվեն և հետևություններ կատարվեն հետագա դեպքերից խուսափելու համար: Կարծում եմ՝ հանրային ծառայություն մատուցող ընկերությունը, տեղական ինքնակառավարման ու պետական լիազոր մարմինները զգալի անելիք ունեն այս ուղղությամբ, որպեսզի հնարավորինս բարձրացվի գազի սպասարկման անվտանգության աստիճանը և կանխարգելվեն նոր միջադեպերը: Իսկ քաղաքացիներն իրենց հերթին պետք է անվերապահորեն հետևեն անվտանգության կանոններին ու մասնագետների ցուցումներին, քանի որ հարցը վերաբերում է մարդկային կյանքերին ու առողջությանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բեգլարյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ