«Սփյուռքի նախարարության ծրագրերը կպահպանվեն»

Հաստատում է Մխիթար Հայրապետյանը Հայ Ձայնին

Արցախի պաշտպանության բանակում մեկնարկել են մարտավարական զորավարժություններ

am
arcaxi-pastpanoutyan-banakoum-meknarkel-en-martavarakan-zoravarjoutyounner

Այսօր ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ և կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ պաշտպանության նախարարությունից: Տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ չորս փուլով անցկացվող զորախաղերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների բարձրացման և ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների միջև նպատակային փոխգործողության իրականացման վրա: Ավարտական փուլում կխաղարկվի «Մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը և բարենպաստ բնագծերի գրավումը» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ