Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Արցախի ՊԲ հրամանատարը ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաների

am
arcaxi-pb-hramanatare-carayoxakan-hetaga-arajxaxacman-nerkayacvac-mi-sarq-spaner

Օգոստոսի 28-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի մոտ ընդունելության էին հրավիրվել ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊԲ-ից: 

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է վերջիններիս զինվորական կենսագրության մանրամասներով, նոր պաշտոնների արդյունավետ վարման նրանց տեսլականով, տվել մեթոդական մի շարք անհրաժեշտ ցուցումներ:

Ներկաները, ստանալով պաշտպանական գերատեսչության ղեկավարի շնորհավորանքները, իրենց հերթին շնորհակալություն են հայտնել բարձր վստահության համար և հավաստել իրենց պատրաստակամությունը՝ բանակի հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու առումով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ