Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Արցախի ՊԲ հրամանատարը մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին

am
arcaxi-pb-hramanatare-masnakcel-e-mayisyan-eratonin-nvirvac-mijocaroumnerin

Այսօր,  մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակում, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել են «Հերոսների հետքերով» դաս-արշավի մասնակիցներին, որի ընթացքում բանակի հրամանատարը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումն ու անդրադարձ կատարել Շուշիի ազատագրման պատմական նշանակությանը:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Պաշտպանության բանակից, նույն օրը Արցախի մայր ԲՈՒՀ-ում կազմակերպվել է արիության դաս, որը ավանդաբար վարել են բանակի հրամանատարն ու կրթության, գիտության և սպորտի նախարարը:

Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, անդրադարձել մայիսյան հաղթանակների դասերին, խոսել պաշտպանության բանակի ստեղծման ու կայացման պատմության մասին՝ հետագա հաղթանակների գրավական համարելով միասնության գաղափարը: Վերջում, պատասխանելով ներաաների հարցերին, Կարեն Աբրահամյանն անդրադարձել է առաջնագծում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությանը, պաշտպանական ոլորտում իրականացվող համալիր գործընթացներին:

Եռատոնին ընդառաջ արիության դասեր են անցկացվել նաև հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել են ՊԲ սպայակազմի ներկայացուցիչներ և արցախյան ազատամարտի վետերաններ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ