Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արցախի պետնախարար Մարտիրոսյանը պահանջել է ոռոգման գործընթացում ապահովել թափանցիկություն

am
arcaxi-petnaxarar-martirosyane-pahanjel-e-orogman-gorcentacoum-apahovel-tapancikoutyoun

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին Ասկերանի Ակնա թաղամասում հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված շրջանում ոռոգման հետ կապված խնդիրներին: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հողօգտագործողները բարձրաձայնել են ինչպես հերթացուցակների խախտման, այնպես էլ առանց հայտերի ներկայացման ոռոգման համակարգերից օգտվելու դեպքերի մասին: Ոռոգման գործընթացն Ասկերանի շրջանում կազմակերպող Խաչենշին ընկերության տնօրենի խոսքով՝ փորձում են հայտերը բավարարել ըստ հերթականության: Լինում են նաև դեպքեր, երբ դաշտը ոռոգվում է առանց հայտի ներկայացման, ինչը գործընթացի կազմակերպման խախտում է:

Իր խոսքում ԱՀ գյուղատնտեսության նախարարության ջրային համակարգերի պահպանության պետական տեսչության պետ Արմեն Ներսիսյանն նշել է, որ խնդիրը ջրբաշխների աշխատանքում է:

Ոռոգման ջրի պահանջարկն Ասկերանի շրջանում պայմանավորված է գարնանացանի աննախադեպ ծավալներով: Այդ պատճառով Խաչենի ջրամբարից ջուրը մատակարարվում է առավելագույն թողտվությամբ: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գնահատմամբ՝ գործընթացը թափանցիկ չէ և բացակայում է հանրային վերահսկողությունը:

Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է «Խաչենշին» ընկերությանը ժամանակին հրապարակել հայտերի ցուցակը և առաջնորդվել դրանով:

Խորհրդակցությանը, որին մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, գյուղոլորտի պատասխանատուներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ, քննարկվել են նաև բերքահավաքին, գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, հակահրդեհային միջոցառումներին վերաբերող հարցեր։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ