Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Արցախի պետնախարարը բնական գազի օգտագործման անվտանգության խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

am
arcaxi-petnaxarare-bnakan-gazi-ogtagorcman-anvtangoutyan-xndirnerin-nvirvac-xorhrdakcoutyoun-e-anckacrel

Արցախի Հանրապետության պետականնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 9-ին հրավիրել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բնական գազի շահագործման հետ կապված անվտանգության խնդիրներին:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել շմոլ գազից հանրապետության տարածքում թունավորման դեպքերի վերջին տարիների վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի խստացնել վերահսկողական մեխանիզմները: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ տեսչական արդյունավետ գործառույթներ իրականացնելու համար միայն մարդկային գործոնը բավարար չէ, և ամբողջ աշխարհում վաղուց կիրառվում են նաև տեխնիկական տարբեր միջոցներ: «Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունը դարձնել ավելի արդյունավետ: Այսինքն՝ հնարավոր վթարներից և դժբախտ պատահարներից խուսափելու համար պետք է հետևողական լինել բազմաբնակարան շենքերի ծխնելույզների, բնակարանների ներտնային ցանցի պարբերաբար ստուգման, գազի օգտագործման կաթսաների, անվտանգության համակարգերի ուսումնասիրման և դրանց տեխնիկական զննության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու գործում»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը և առաջարկել պատկան մարմիններին կարճ ժամանակամիջոցում կատարել համակողմանի ուսումնասիրություն՝ համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խնդրի շուրջ հանրության շրջանում լրատվամիջոցներով ավելի լայն լուսաբանման, բացատրական լրացուցիչ աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև գազամատակարարող ընկերության և պետական ու համայնքային կառույցների արդյունավետ փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ