Արցախի տնտեսության մեջ գերակայող է եղել արդյունաբերությունը.  ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ

am
arcaxi-tntesoutyan-mej-gerakayox-e-exel-ardyounaberoutyoune-ah-azgayin-vijakagrakan-carayoutyan-naxagah

Որո՞նք են այն առանձնահատկությունները, որոնք ֆոնին պետք է դիտարկել Արցախի տնտեսական ցուցանիշները. այս խնդրի շուրջ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ներկայացնելով տարվա վիճակագրական ցուցանիշները:

Նա շեշտել էԱրցախ ինքնուրույն դրամավարկային քաղաքականության բացակայությունը, և տնտեսության կախվածությունն արտաքին աշխարհից, նաև տնտեսության կառուցվածքը: «Տարիներ շարունակ մեր պետության տնտեսության մեջ գերակայող է եղել արդյունաբերությունը, որի մեջ դոմինանտ է հանքագործության եվ բաց հանքերի շահագործման ոլորտը»:

Ազգային վիճակագրական ծառայության նախագահը ասել է, թե սակավ միջոցներն ուղղվում են ոչ թե տնտեսության զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, այլ սոցիալական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: «Չնայած այն հանգամանքին, որ 25 տարի շուկայական տնտեսություն ենք կառուցում, այսօր շուկայական տնտեսությանը համապատասխան շատ ենթակառուցվածքներ չունենք տնտեսության մեջ՝ չկա արժեթղթերի շուկա, շատ թույլ են զարգացած անշարժ գույքի, ապահովագրության շուկաները և բավական մեծ է ոչ շուկայական ծառայությունների տեսակարար կշիռը»,- շեշտել է Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ նաև Արցախի չճանաչված լինելն է բացասական ազդեցություն թողնում տնտեսական ցուցանիշների վրա:

«Այնուամենայնիվ, հանրապետությունում վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում հաջողվել է ունենալ տնտեսական աճի բավական բարձր ցուցանիշ՝ 11.9%: Մեր իրականացրած հաշվարկներով ու գնահատումներով հանրապետությունում արտադրված համախառն ներքին արդյունքի ցուցանիշը 2018թ. կազմել է 321.2 մլրդ դրամ: Մեկ շնչի հաշվով արտադրված համախառն ներքին արդյունքը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 2 մլն 103 հազար դրամ»,- նշել է Մանուշ Մինասյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ